Վրաստանում արմատապես փոխվում է վերաբերմունքը ՀԿ-ների հանդեպ

Վրաստանում արմատապես փոխվում է վերաբերմունքը ՀԿ-ների հանդեպ

Thu, 24 Sep 2026 17:30:32 +0400


Վրաստանի կառավարությունն արմատապես փոխում է վերաբերմունքը հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հանդեպ։ Դա վերաբերում է նաեւ ՀԿ-ներ- պետական կառույցներ համագործակցությանը կամ հարաբերություններին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս առնչությամբ հայտարարել է, որ Դրամաշնորհների կառավարման պետական գործակալությունն արդեն գտնվում է լուծարման պրոցեսում եւ կփակվի մինչեւ այս տարվա վերջ։ Միաժամանակ նաեւ ասել է, որ կարծում է՝ ՀԿ-ներն «արհեստական ֆենոմեն» են եւ հիմնականում ստեղծվել են օտարերկրյա քաղաքական միջամտության համար։ Դրա համար էլ, ըստ նրա, պետությունը կարիք չունի նման կազմակերպություններին ֆինանսավորելու կամ աջակցելու։

Ըստ էության, վրացական իշխանությունները փոխում են հանրային սեկտորի հետ փոխհարաբերությունների մոդելը։ Ու այս համատեքստում շատ հետաքրքիր էր վերոնշյալ գործակալության դերակատարումը։ Այն ստեղծվել էր 2025 թվականի գարնանը, երբ սահմանափակվեցին օտարերկրյա ֆինանսական հոսքերը դեպի տեղի հանրային սեկտոր։ Այն ժամանակ պետական ֆինանսավորում ներդրվեց, որը մատուցվեց որպես այլընտրանք արտասահմանյան դրամաշնորհներին։ Այդկերպ փորձ արվեց նվազեցնել արտաքին ազդեցությունը։ Ու հիմա կարծես թե այդ ֆինանսական աղբյուրն էլ է չեզոքացվում։ Ու հենց դա է, որ, ըստ վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի, ազդարարում է Վրաստանում իշխանություններ-հանրային սեկտոր ոլորտում հարաբերությունների մոդելի փոփոխության մասին։ Նոր մոդելը, ըստ էության, ավելի խստացված կանոններ է սահմանելու խաղի համար, որովհետեւ, փաստացի, իշխանությունները կասկածի տակ են դնում, առհասարակ, ՀԿ-ների նպատակահարմարությունը։ Թեեւ, մեծ հաշվով, լիկվիդացման պրոցեսում գտնվող գործակալությունը լուրջ ֆինանսական հատկացումներ չի էլ կատարել։ Ըստ Երիտասարդ իրավաբանների վրացական ընկերակցության ղեկավար Նոնա Կուրդովանիձեի բերած տվյալների, 2025 թվականի ընթացքում այն ֆինանսավորել է 17 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1,66 միլիոն լարի կամ մոտ 640 հազար դոլար։

Դա, ըստ իրավաբանի, նշանակում է, որ գործակալության ստեղծումն իր մեջ շատ ավելի ցուցադրականություն էր պարունակում, քան ռեալ գործունեություն ծավալելու նպատակ։ Այս փոփոխությունը վրացական հանրային սեկտորի համար բավական լուրջ մարտահրավեր է առաջացնում։ Խոշոր ՀԿ-ները կարող են ինչ-որ կերպ իրենց համար նոր ֆինանսական աղբյուրներ որոնել։ Սակայն ռեգիոնալ՝ միջին ու փոքր ՀԿ-ների համար հետեւանքները կարող են բավականին տխուր լինել, քանի որ, որպես կանոն, դրանք ավելի քիչ այլընտրանքային ֆինանսական աղբյուրներին հասանելիության հնարավորություններ են ունենում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լաշա Տալախաձեն վերադառնում է, բայց Լալայանը պատրաստ է

Լաշա Տալախաձեն վերադառնում է, բայց Լալայանը պատրաստ է Thu, 15 Oct 2026 16:45:25 +0400 Ծանրամարտի…

12 րոպե ago

Անվտանգության խիստ միջոցներ, զննման հատուկ սարքեր՝ Երեւանում Գուտերեշի ասուլիսից առաջ

Անվտանգության խիստ միջոցներ, զննման հատուկ սարքեր՝ Երեւանում Գուտերեշի ասուլիսից առաջ Thu, 15 Oct 2026 16:33:21…

24 րոպե ago

Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛…

Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛… Thu, 15 Oct 2026 16:15:22 +0400…

42 րոպե ago

Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա Սաֆարյան

Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա…

1 ժամ ago

Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ

Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ Thu,…

1 ժամ ago

«Արարատ-Արմենիային» լուրջ փորձություն է սպասվում. նրանք կխաղան այսօր

«Արարատ-Արմենիային» լուրջ փորձություն է սպասվում. նրանք կխաղան այսօր Thu, 15 Oct 2026 15:30:08 +0400 Հայաստանի…

1 ժամ ago