Դարձել են ավտոմեքենաների ամենախոշոր մատակարարը
Thu, 24 Sep 2026 23:55:12 +0400

Չինաստանն առաջին անգամ դարձել է Գերմանիային ավտոմեքենաների ամենախոշոր մատակարարը։ Համաձայն ITHome-ի տվյալների, այս տարեսկզբից սկսած՝ չինական ավտոմեքենաների արտահանումն աճել է 120 տոկոսով։ Դա թույլ է տվել, որպեսզի Պեկինն առաջ անցնի Չեխիայից եւ Իսպանիայից։ Չինաստանից Գերմանիա այս տարվա ընթացքում ներկրվել է 175 հազար միավոր ավտոմեքենա։ Չեխիայի եւ Իսպանիայի ներկրումները կազմել են՝ 173 եւ 157 հազար միավոր համապատասխանաբար։ Նման ցուցանիշի Պեկինը հասել է շնորհիվ էլեկտրամեքենաների եւ հիբրիդային մեքենաների։ Դրանք արտահանումը Գերմանիա ավելացել է համապատասխանաբար՝ 66 եւ 36 տոկոսով։ Գերմանիան, հիշեցնենք, որ հանդիսանում է Եվրոպայի ամենախոշոր եւ ամենից բարեկեցիկ՝ գնողունակ շուկաներից մեկը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր