ԱՄՆ-ն 7,5 մլն դոլար է ծախսել հայկական ԶԼՄ-ների և բլոգերների ֆինանսավորման համար․ ուշագրավ տվյալներ
Fri, 25 Sep 2026 10:38:19 +0400

ԱՄՆ-ն «Media Program ին Armenia» ծրագրի շրջանակում մոտ 7,5 մլն դոլար է ուղղել հայաստանյան ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության ծախսերի վերաբերյալ ուսումնասիրված տվյալները։
Ի սկզբանե Վաշինգտոնը պատրաստվել է 15 մլն դոլար ծախսել ծրագրի համար։ Այն մեկնարկել է 2023 թվականին և պետք է գործեր մինչև 2028 թվականը, սակայն 2 տարի անց ֆինանսավորումը դադարեցվել է։
Միջոցները տրամադրվել են «Internews» միջազգային ոչ առևտրային կազմակերպության միջոցով, որը զբաղվում է այսպես կոչված անկախ լրատվամիջոցների աջակցությամբ։
Ըստ փաստաթղթերի, որոնց հղում է անում ՌԻԱ Նովոստին, ծրագրի շրջանակում 2024 թվականի դեկտեմբերին աջակցություն է ստացել 59 հայաստանյան լրատվամիջոց, վերապատրաստվել են մեդիաոլորտի 338 ներկայացուցիչներ։ Նախագծի աջակցությամբ լրագրողներն ու բլոգերները հրապարակել են 805 նյութ։
Ծրագիրը դադարեցվել է, երբ մեկնարկել է Դոնալդ Թրամփի նախագահակական երկրորդ ժամկետը, և նրա վարչակազմը սկսել է վերանայել արտասահմանյան նախագծերի ֆինանսավորումը, այդ թվում՝ USAID-ի գծով։ Հայաստանյան մեդիանախագծի համար «Internews»-ի դրամաշնորհների ֆինանսավորումը դադարեցվել է 2025 թվականի մարտի 1-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր