Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Ով էր պատասխանատուն այս ամենի

Ով էր պատասխանատուն այս ամենի

Fri, 25 Sep 2026 11:11:18 +0400


Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունին՝ նշելով, որ ողբերգության հետևանքները մինչ օրս շարունակում են մնալ բազմաթիվ ընտանիքների կյանքի անբաժան մասը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի այդ օրերին Արցախում ստեղծված իրավիճակը քաոսային էր, իսկ վառելիքի պայթյունի հետևանքով հարյուրավոր արցախցիներ զոհվեցին։ Պայթյունի պահին բազմաթիվ մարդիկ փորձում էին լքել Արցախը և ճանապարհին իրենց ընտանիքներին անվտանգ վայր հասցնել, սակայն նրանցից մի մասը այդպես էլ տուն չհասավ։

Հակոբյանի փոխանցմամբ՝ այս պահին 22 մարդ շարունակում է համարվել անհայտ կորած։ Նրանց ընտանիքները, նրա խոսքով, արդեն երեք տարի սպասում են իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկությունների և պատասխանների։

Պատգամավորը նաև հարց է բարձրացրել ողբերգության օրերին Արցախի Պաշտպանության բանակում պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Մասնավորապես, նա հարցադրում է արել, թե ով էր պատասխանատու մարդկանց անվտանգության, վառելիքի կուտակման և հնարավոր վտանգների կանխարգելման համար։

Հակոբյանը քննադատել է այն հանգամանքը, որ այդ ժամանակվա ՊԲ հրամանատարը ներկայում զբաղեցնում է պաշտոն, մինչդեռ զոհերի և անհայտ կորածների հարազատները շարունակում են սպասել պատասխանների։ Նրա պնդմամբ՝ ընտանիքները նաև նշում են, որ հրամանատարը մինչ օրս չի հանդիպել իրենց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ թե Նիկոլի հայտարարություն անելը, այլ ընդդիմության հայտարարություն չանելը

Ոչ թե Նիկոլի հայտարարություն անելը, այլ ընդդիմության հայտարարություն չանելը Fri, 25 Sep 2026 19:45:54 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով