Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

9-ամյա հայ երեխայի վրա հարձակվել են Երուսաղեմում

9-ամյա հայ երեխայի վրա հարձակվել են Երուսաղեմում

Fri, 25 Sep 2026 12:01:31 +0400


Երուսաղեմում Յոմ Կիպուրի՝ «Քավության օրվա» ընթացքում 9-ամյա հայ երեխայի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ տղան հեծանիվ վարելիս ականջակալներով երաժշտություն է լսել, ինչից հետո նրան մոտեցել են մի քանի հրեա տղամարդիկ և պահանջել հանել ականջակալները։

Հայկական 301 մուլտիմեդիա լրատվականի թղթակից Գեղամ Բալյանի փոխանցմամբ՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ տղամարդիկ լսել են, որ երեխան անգլերեն է խոսում։ Նրանցից մեկը, ըստ հաղորդման, ասել է՝ «Անգլերեն չխոսես», որից հետո երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել։

Նշվում է, որ հարձակվողները նաև պղպեղի սփրեյ են օգտագործել։

Իսրայելական Channel 13-ի հաղորդմամբ՝ միջադեպը ֆիքսվել է անվտանգության տեսախցիկների միջոցով։ Սակայն, ըստ աղբյուրի, ոստիկանությունը հետագայում փակել է գործը՝ որևէ անձի չձերբակալելով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր Նորքում երեխա է վրաերթի ենթարկվել

Նոր Նորքում երեխա է վրաերթի ենթարկվել Mon, 26 Oct 2026 20:40:46 +0400 Մեր տեղեկություններով, այսօր՝ …