«Հրապարակ». Սահմանամերձ Բերդի գյուղերում թուզը չի վաճառվում՝ թզի ծառերը կտրում են

«Հրապարակ». Սահմանամերձ Բերդի գյուղերում թուզը չի վաճառվում՝ թզի ծառերը կտրում են

Fri, 25 Sep 2026 12:15:24 +0400


Վերջերս մի քանի նախարարություն անվանափոխվել է, մասնավորապես արտաքին գործերի նախարարությունը կոչվել է արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն։ Հայաստանը մինչ այդ էլ զբաղվում էր միջազգային առեւտրով, եւ չնայած այդ նախարարության անվանափոխությանը՝ Հայաստանը միջազգային առեւտրում այժմ էական կորուստներ է կրում, որից վնասներ են ունենում երկրի գյուղացիական տնտեսությունները։ Խոսքը վերաբերում է հայկական մրգի, բանջարեղենի՝ ՌԴ արտահանման արգելքին։

Իջեւան համայնքի Աչաջուր, Ակնաղբյուր եւ այլ գյուղերի բնակիչներն ահազանգում են, որ իրենց աճեցրած թուզը գնող չկա, իրենք մեծ վնասներ են ունենում։ Վիճակն ավելի բարդ է Բերդ համայնքում։ Բերդ համայնքից տարիներ առաջ Մոսկվա վերաբնակված մեծ թվով մեր հայրենակիցներ կան, որոնց համար ամեն տարի կազմակերպվում էր Բերդից թզի առաքում Մոսկվա եւ ՌԴ այլ քաղաքներ։ Բերդի համայնքից հայտնում են, որ նախկինում այդ համայնքի բնակավայրերից թզի մեծաքանակ գնումը, արտահանումն իրականացրել են վրացահայ երկու գործարար, որոնցից մեկը Չինարի գյուղի թոռ է։ 2025 թվականին Չինարի գյուղից արտահանվել է 700 տոննա թուզ, իսկ սահմանամերձ մյուս գյուղերի՝ Չորաթանի, Այգեձորի, Արծվաբերդի հետ միասին առաքվել է 3 հազար տոննա թուզ։ Թուզն առաքվել է Կրասնոդար, Սոչի, Մոսկվա եւ այլ քաղաքներ։ Անցյալ տարի գյուղացիներից թզի կիլոգրամը 200 դրամով են ընդունել, իսկ նախկինում, երբ ռուսական ռուբլու փոխարժեքը բարձր է եղել, թզի կիլոգրամի գինը եղել է 400-500, անգամ՝ 1000 դրամ։

Զրուցել եմ սահմանամերձ Չինարի համայնքի նախկին ղեկավար, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից Սամվել Սաղոյանի հետ։ Նա ասաց, որ վրացահայ երկու գործարարներն այս տարի եւս իրականացնում են Չինարիից, Բերդ համայնքի այլ գյուղերից թզի գնումը, սակայն նրանք նախկինի նման շատ քանակությամբ չեն գնում, գնում են քիչ քանակությամբ, ամենալավ պտուղները, երկար ջոկջոկում են բերքը եւ ընտրում։ Նրանք թուզը գնում են կիլոգրամը 200 դրամով, առաքում Եվրոպա։ Ս․ Սաղոյանի խոսքով՝ թուզը շուտ փչացող միրգ է, անձրեւների դեպքում պտուղը խոնավությունից ճաքում է, սառնարանում մի շաբաթ պահելուց հետո հնանում է եւ արագ փչանում։ Ս․ Սաղոյանը հայտնեց նաեւ, որ սահմանամերձ Չինարիում գործում է սառնարանային տնտեսություն, որտեղ մթերվում է Չինարիի եւ հարեւան գյուղերի թզի բերքը։ Թզի որոշ քանակ այս տարի գնել է Այգեձորում գործող պահածոների գործարանը, որտեղ թզի ջեմ եւ չիր են պատրաստում։ Չինարի գյուղում գործում է 2 չորանոց, որտեղ եւս թզի չիր են արտադրում։ Սակայն այդ քանակը մեծ չէ, այգեգործների ունեցած բերքի 2/3-ը մնում է չիրացված։

Վերջին տարիներին Չինարի, Չորաթան, Այգեձոր, Արծվաբերդ գյուղերի այգեգործները թզի այգիներ են հիմնել։ Գետամերձ տարածքներում թզի այգիներից լավ բերք է ստացվում, որն այժմ մնում է չիրացված։ Եվս մի հանգամանք․ Բերդ համայնքի այգեգործներից մեծ քանակով թուզ գնողները բերքը գնում են ապառիկ կարգով՝ գումարը հետո վճարելու խոստումով։ Չնայած գյուղացիները հավատում են, որ իրենց հետո անպայման կվճարեն, սակայն ապառիկ վճարելու դեպքում գյուղացու ձեռքը փող չի ընկնում։ Գյուղացիներից շատերը, չկարողանալով բերքն իրացնել, տնային պայմաններում թզի չիր են սարքում։ Մնացածն էլ լցնում են տակառները, որպեսզի օղի թորեն։ Այգեձորի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը մեզ հայտնեց, որ անցյալ տարի Այգեձորից 500 տոննա թուզ է առաքվել, այս տարի՝ ընդամենը մի բեռնատար մեքենա, կիլոգրամը՝ 200 դրամով, այն էլ՝ ապառիկ, եւ փողը դեռ չեն տվել։ Նրա խոսքով՝ Տավուշի մարզպետարանից պաշտոնյա է եկել Այգեձոր, խոստացել թուզ գնելու համար ֆուռ ուղարկել, սակայն այդպես էլ Այգեձոր ֆուռ չի եկել։ Միրզոյանն ասաց, որ իր համագյուղացիները, որոնք սեփականաշնորհված հողերում տարիներ առաջ թզի այգիներ են հիմնել, հիմա դրանք սկսել են կտրել, քանի որ բերքը չի իրացվում։ Պետական բյուջեից մրգերի արտահանման համար այս տարի սուբսիդավորում է կատարվում՝ կառավարությունն արտահանողներին գնված մրգի կիլոգրամի համար 200 դրամ է վճարում։ Ինչպե՞ս եղավ, որ սահմանամերձ Բերդում թուզը շատ քիչ քանակով են գնում, այն էլ՝ ապառիկ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր Fri, 16 Oct 2026 23:55:41…

4 ժամ ago

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել Fri, 16 Oct 2026 23:45:58 +0400 Ալբանիայում…

5 ժամ ago

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ Fri, 16 Oct 2026 23:30:58 +0400…

5 ժամ ago

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները Fri, 16…

5 ժամ ago

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին Fri, 16 Oct 2026 23:15:22 +0400 Չինաստանը որեւէ կերպ…

5 ժամ ago

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ Fri, 16 Oct 2026 23:13:56 +0400…

5 ժամ ago