Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Առնետների «գրոհի» պատճառով՝ տիֆ է բռնկվել

Առնետների «գրոհի» պատճառով՝ տիֆ է բռնկվել

Fri, 25 Sep 2026 21:30:47 +0400


Լոս-Անջելեսում վեց մարդ է հոսպիտալացվել՝ տիֆ հիվանդության բռնկման հետեւանքով։ Հիվանդությունը հիշեցնենք, որ տարածում են լվերը։ Բռնկումը տեղի է ունեցել Վիլշիր-Սենթեր շրջանում։ Սկսվել է հետաքննություն։ Այս մասին հայտնում է Fox11-ը։ Վարակվել է յոթ մարդ։ Վեցը հոսպիտալացվել են։ Հաղորդման մեջ նշվում է, որ բռնկումը համընկել է Լոս-Անջելեսում առնետների «գորհի» ժամանակահատվածի հետ։ Նշենք, որ առնետներն էլ կարող են այդ հիվանդության տարածողները լինել։ Վարակման համար հատկապես վտանգավոր են տնանկների գիշերակացի բարեգործական կենտրոնները։ Բժիշկները նաեւ հորդորել են փողոցում պատահական կենդանիների հետ չշփվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest …