Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Ի նշան բարեկամության՝ երկու պանդա կնվիրեն

Ի նշան բարեկամության՝ երկու պանդա կնվիրեն

Fri, 25 Sep 2026 22:00:13 +0400


Չինաստանը Միացյալ Նահանգներին կփոխանցի երկու պանդա տեսակի կենդանու առանձնյակ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում։ «Մեծ պանդան կդառնա խորհրդանիշ մեր ամերիկացի եւ չինացի ժողովուրդների բարեկամության համար։ Ես ձեր համար լավ նորություն ունեմ։ Մի քանի օր անց՝ երկու պանդաներ՝ Պինլինն ու Ֆուշուանը, կժամանանեն իրենց նոր տուն՝ Ատլանտայի կենդանաբանական այգի եւ կհանդիպեն ամերիկացիների հետ»,- ասել է նախագահ Ծինփինը։

1984թվականից՝ աշխարհի բոլոր պանդաները պատկանում են Չինաստանին։ Պեկինը դրանք հանձնում է տարբեր երկրների՝ միայն ու միայն վարձակալությամբ։ Պանդաները չինական պետական եւ դիվանագիտական արարողակարգում հատուկ նշանակություն ունեն եւ խորհրդանշում են պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական լավ հարաբերությունները։ Դա կոչվում է նաեւ պանդա-դիվանագիտություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ դիմավորել Սի Ծինփինին

Խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ դիմավորել Սի Ծինփինին Thu, 24 Sep 2026 10:00:12 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով