Կիեւը պետք է իր մաշկի վրա զգա քաղաքացիական կառույցներին հարվածելու ցավը․ Վ․ Պուտին
Fri, 25 Sep 2026 22:45:02 +0400
Ռուսաստանը պատրաստ է եղել վերսկսելու բանակությունները Ուկրաինայի հետ՝ Պետական Դումայի ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ասել է, որ դրան խանգարել են ուկրաինական զինուժի հարձակումներն ընտրատեղամասերի վրա եւ փորձերը՝ զանգվածային հարվածներ հասցնել Մոսկվայի վրա։
Նախագահ Պուտինը լրագրողներին ասել է, որ բոլոր որոշումները, կապված Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման հետ, Մոսկվան կայացնելու է՝ ըստ սեփական շահերի թելադրանքի։ Խաղաղ կարգավորման առաջարկները դեռեւս սեղանին են, սակայն Ռուսաստանը դեռ մտածում է, թե ինչն է բխում իր շահերից։ ՌԴ նախագահը նաեւ ասել է, որ Ուկրաինան ինքն է նախապես սկսել հարձակումները ռուսական քաղաքական ենթակառուցվածքների վրա եւ հիմա ժամանակն է, որ իրենց մաշկի վրա զգան, թե դա ինչ բան է՝ Ռուսաստանի պատասխան հարվածները։
Իրավիճակի հետագա լարումը, ըստ Պուտինի՝ Կիեւին որեւէ արդյունք չի ապահովելու։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը Եվրոպայի հետ պատերազմի չի պատրաստվում։ Նա սադրանք է համարել իրավիճակի ուռճացումը եւ հայտարարությունները, թե Ռուսաստանից սպառնալիք կա ու պետք է պատրաստվել ՌԴ դեմ պատերազմի Եվրոպայում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր