Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել

«Հրապարակ»․ 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել

Sat, 26 Sep 2026 08:30:24 +0400


Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում նշված կատեգորիաների քանի՞ ընտանիք կարիք ունի բնակարանի։ 2018-2026 թվականներին այդ ընտանիքներից քանի՞սն է բնակարան ձեռք բերել, ի՞նչ միջոցներով»։

Մարզպետի աշխատակազմից մեզ պատասխանել են․ «Բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակներում ընդգրկված՝ զոհված (մահացած) կամ հաշմանդամություն ունեցող նախկին զինվորականների բնակարանի կարիքավոր 23 ընտանիք 2018-2025 թվականներին ստացել է համապատասխան ֆինանսական միջոցներ՝ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար։ Հերթացուցակներում հերթագրված է դեռեւս 71 մարդ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով