Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է

Sat, 26 Sep 2026 23:00:02 +0400


Ամերիկյան Access Opera գործակալությունը հաստատել է խոսակցություններն այն մասին, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում՝ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում չեղարկվել է։ Ռուսական մամուլում տեղ գտած հաղորդումների համաձայն, շատերը Ռուսաստանում, ովքեր գնել էին համերգի տոմս, ցանկանում են հետ վերադարձնել տոմսն ու ետ բերել իրենց տված գումարը։

Ուշագրավ է այն, որ համերգի չեղարկման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել։ Ամերիկյան գործակալությունը հայտարարում է, որ դա պետք է անի Ռուսաստանում կազմակերպչական աշխատանքներով զբաղվող կառույցը՝ Say Agency-ն։ Ստեղծվել է բավականին անհասկանալի վիճակ, երբ մարդիկ իրենց խաբված ու մոլորեցված են զգում տեղում համերգի կազմակերպիչների որդեգրած կեցվածքի պատճառով, ասված է հրապարակումներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում ընտրությունների նախնական արդյունքը

Ռուսաստանում ընտրությունների նախնական արդյունքը Mon, 21 Sep 2026 10:00:12 +0400 Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով