Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Ինչ համաձայնության են եկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն

Ինչ համաձայնության են եկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն

Sun, 27 Sep 2026 19:45:49 +0400


Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ՄԱԿ-ի փաստաթղթի նախագծից հանել են մահաբեր ինքնավար զինատեսակների կիրառման մի շարք սահմանափակումներ։

Ըստ հրապարակման՝ նախագծից հանվել են արհեստական բանականության հիմքով համակարգերի «կանխատեսելի» և «հուսալի» գործելու վերաբերյալ պահանջները, ինչպես նաև նման զենքի կիրառման ժամանակ էթիկական գործոնների հաշվառման դրույթները։

Բացի այդ, փաստաթղթից հանվել է հարվածից առաջ արհեստական բանականության կողմից ընտրված թիրախների պարտադիր մարդկային ստուգման պահանջը։

Բանակցությունները տեղի են ունեցել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը՝ մահաբեր ինքնավար զինատեսակների հարցերով կառավարական փորձագետների խմբի շրջանակում։

Համաձայնեցված փաստաթուղթն առայժմ իրավական պարտադիր ուժ չունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը չէր ցանկանա․․․ Պուտինը բացեց փակագծերը

Ռուսաստանը չէր ցանկանա․․․ Պուտինը բացեց փակագծերը Fri, 30 Oct 2026 11:00:09 +0400 Ռուսաստանը չէր ցանկանա, …