Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Համազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Համազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Mon, 28 Sep 2026 18:37:09 +0400


Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց խորհրդաժողովի աշխատանքները՝ անդրադառնալով Հայ դատի կառույցների գործունեության առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ կարևորելով միջազգային հարթակներում հայկական շահերի պաշտպանության և համազգային հիմնախնդիրների բարձրաձայնման ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու տարածաշրջանային զարգացումները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։ Այս առնչությամբ ընդգծվեց ազգային կառույցների ներուժի մեկտեղման հրամայականը՝ ի խնդիր համազգային խնդիրների լուծման և հայրենիքի զորացման։

Անդրադարձ կատարվեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա մտահոգություններին և իշխանությունների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված դատապարտելի արշավին ու հարուցվող խոչընդոտներին։ Ընդգծվեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելության կարևորությունը ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, ազգային ինքնության պահպանման և հայոց պետականության ամրապնդման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից

Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից Sun, 08 Nov 2026 …