Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Արհեստական բանականության ոլորտը պետք է կարգավորել, ինչպես միջուկային զենքի ոլորտը

Արհեստական բանականության ոլորտը պետք է կարգավորել, ինչպես միջուկային զենքի ոլորտը

Mon, 28 Sep 2026 22:30:16 +0400


Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել միջազգային համապարտադիր կանոններ Արհեստական բանականության ոլորտում եւ կարգավորել ոլորտը, քանի որ դա ավելի բարդ սեկտոր է, քան միջուկային սպառազինությունների ոլորտի՝ միջուկային զենքի արգելքի կամ չտարածման կարգավորումներն են։ Այդ ամենի մեջ, Գեյթսը կարեւորել է Միացյալ Նահանգների առաջնորդական դերակատարությունը համաշխարհային առումով։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Գեյթսը ասել է, որ մարդկությանը պետք են վերահսկման հստակ մեխանիզմներ, որպեսզի թույլ չտրվի ԱԲ տեխնոլոգիաների չարանենգ եւ ի վնաս հանուր մարդկության օգտագործմանը։

Ամերիկացի միլիարդատերը ասել է, որ Երկրորդ Աշխարհամարտի ավարտից ի վեր Միացյալ Նահանգները, ունենալով բարեկամների եւ դաշնակիցների աջակցությունը, շատ դեպքերում կամավոր է ստանձնել համաշխարհային շատ մարտահրավերների դիմագրավման եւ կարգավորումների ներդրման առաջնորդողի դերը եւ դա պետք է շարունակի նաեւ ապագայում՝ ներառյալ ԱԲ ոլորտում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում

Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում Sat, 26 Sep 2026 20:31:04 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով