Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ուսանողներին տարել են Երեւանյան լիճ

«Հրապարակ»․ Ուսանողներին տարել են Երեւանյան լիճ

Tue, 29 Sep 2026 10:25:19 +0400


Մենք տեղեկացանք, որ COP17 բնապահպանական գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շուրջ 200 ուսանող եւ դասախոսական կազմի ներկայացուցիչներ սեպտեմբերի 26-ին մասնակցել են մի բնապահպանական նախաձեռնության՝ Երեւանյան լճի ափամերձ տարածքներն ու դրանց հարակից հատվածները կենցաղային աղբից մաքրելու գործին։

Շաբաթօրյակին միացել են ՀՊՄՀ տարբեր ստորաբաժանումների եւ համալսարանական համայնքի ներկայացուցիչներ: Համալսարանականները ոչ միայն մաքրել են Երեւանյան լճի ափամերձ տարածքները, այլեւ ծանոթացել են լճի կենսաբազմազանությանը։ Ուսանողները՝ մասնագետների ուղեկցությամբ, ուսումնասիրել են լճում եւ հարակից տարածքներում հանդիպող թռչնատեսակներին, երկկենցաղներին ու սողուններին՝ հնարավորություն ստանալով բնապահպանական գիտելիքները կիրառել իրական միջավայրում։

Մենք տեղեկացանք նաեւ, որ այս նախաձեռնությունը համալսարանի որոշ դասախոսների եւ ուսանողների սրտով չի եղել` նրանք ուղղակի հարկադրաբար են մասնակցել շաբաթօրյակին, համարել են, որ բուհի ղեկավարությունն իրենց «ձրի շահագործում է», եւ դա քաղաքային իշխանությունների, բնապահպանների գործն է։ Սակայն ռեկտոր Լիլիթ Մկրտչյանը հայտարարել է, որ առնվազն 200 ուսանող, նաեւ՝ դասախոսները, անպայման պետք է մասնակցեն շաբաթօրյակին եւ կատարեն այդ հանրօգուտ աշխատանքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փողը ծախսվեց, բայց խնդիրները չլուծվեցին

Փողը ծախսվեց, բայց խնդիրները չլուծվեցին Thu, 22 Oct 2026 12:45:49 +0400 Հոկտեմբերի 16-ին Երեւանում մեկնարկել …