Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան

Tue, 29 Sep 2026 11:30:02 +0400


Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան։

Հայտնի է, որ սեպտեմբերի 29–ին Ծաղկաձորում կմեկնարկի 2026 թվականի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը և բացման արարողության ընթացքում հանդես կգա նաև ՖԻԴԵ-ի նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։

Այդ օրը Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմի հետ։

Հիշեցնենք, որ Թիմուր Տուրլովը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ է ընտրվել սեպտեմբերի 26–ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի շրջանակում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սոսեդովի մահը հարցեր է առաջացրել․ Քննչական կոմիտեի նախագահը պահանջել է զեկույց

Սոսեդովի մահը հարցեր է առաջացրել․ Քննչական կոմիտեի նախագահը պահանջել է զեկույց Wed, 11 Nov 2026 …