Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Նարեկ Կարապետյանի բացակայելու արգելքը վերացվել է

Նարեկ Կարապետյանի բացակայելու արգելքը վերացվել է

Tue, 29 Sep 2026 18:38:53 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Այս մասին 24News-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։ Դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով սեպտեմբերի 16-ին դատական նիստ է եղել, որի ընթացքում պաշտպանները, հիմք ընդունելով Նարեկ Կարապետյանին ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ գործուղելու մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ՝ սեպտեմբերի 15-ի կարգադրությունը, միջնորդել են վերացնել Կարապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային կիրառված ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։

Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Կարապետյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է, իսկ գրավը՝ 1 մլրդ դրամի չափով՝ մնացել անփոփոխ։

Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 30-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը․ Նարեկ Կարապետյան

Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը․ Նարեկ Կարապետյան Sat, 07 Nov 2026 18:57:25 +0400 Լեփ-լեցուն …