Հրաձգություն՝ ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ․ կան տուժածներ
Tue, 29 Sep 2026 22:00:34 +0400

Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Ջորջիա նահանգում՝ ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ։ Վիրավորվել է 11 մարդ։ Այս մասին հայտնում է CBS-ը։ Հրաձգության պատճառը եղել է երիտասարդների միջեւ առաջացած վեճը։
Ըստ հաղորդման, մի խումբ երիտասարդներ տոնել են իրենց ընկերուհու ծննդյան տարեդարձը վարձակալած տանը։ Երբ նրանց արդեն հանել են տանից, նրանք շարունակել են տոնակատարությունը մոտակա պուրակում, որտեղ էլ մեկ այլ երիտասարդների խմբի հետ շուտով սկսել են վիճել, որն էլ վերաճել է բախման։ Հայտնի է նաեւ, որ բոլոր տուժածները անչափահասներ են եղել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր