Տարօրինակ է, որ դեռ չեն ասել՝ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, պատերազմ կսկսվեր
Wed, 30 Sep 2026 11:32:30 +0400

«Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից ու այնտեղ հնչած հայտարարություններից հետո դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Կամ եթե անամոթաբար Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավ չսկսեին, իսկ հոգևորականների դեմ կեղծ քրեական գործեր չհարուցեին՝ հարձակումն անխուսափելի կլիներ:
Ու ընդհանրապես, ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք ու շարժվի ըստ գործող կառավարչի քմահաճույքների»,- նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր