Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար ներկայացնում է հակառակը

Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար ներկայացնում է հակառակը

Thu, 01 Oct 2026 11:08:51 +0400


Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինձ ուղարկեցին «Free News» հեռուստաընկերությանը Արման Սարոյանի՝ կարգալույծ Գևորգի տված հարցազրույցից մի հատված։
Սարոյանը պնդում է, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ, որոնցով իբր հաստատվում է հայտնի տեսագրությունների իսկությունը։

Հանրությանը տեղեկացնում եմ՝ Մայր Աթոռում պահվող երեք միջազգային փորձաքննությունների եզրակացությունները հաստատում են ճիշտ հակառակը․ այդ տեսագրությունները ԿԵՂԾ ԵՆ։

Ավելին՝ այդ եզրակացությունները ոչ միայն պահվում են Մայր Աթոռում, այլև վաղուց հրապարակվել և դարձել են հանրության սեփականությունը։ Դրանց բովանդակությանը կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Սարոյանը։
Դժվար է հասկանալ՝ Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար հանրությանը ներկայացնում է դրանց հակառակ իմաստը։ Երկու դեպքում էլ նրա տարածած պնդումը սուտ է։

Հ․Գ․ Սա կեղծիք ու սուտ տարածելու առաջին դեպքը չէ։ Ցավոք, հիմքեր չունեմ կարծելու, թե վերջինն է լինելու»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ին ավելի քան 700 հազար ձայն տված քաղաքացիների զգալի հատվածն արեց այն, ինչ PISA-ի նվազագույն շեմը չհաղթահարած 10-րդ դասարանցին

ՔՊ-ին ավելի քան 700 հազար ձայն տված քաղաքացիների զգալի հատվածն արեց այն, ինչ PISA-ի նվազագույն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով