Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Կառավարությունը հաստատեց 2027-ի բյուջեի նախագիծը․ ահա հիմնական թվերը

Կառավարությունը հաստատեց 2027-ի բյուջեի նախագիծը․ ահա հիմնական թվերը

Thu, 01 Oct 2026 11:22:11 +0400


ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին։ Նախագիծը սահմանված ընթացակարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Նախատեսվում է, որ 2027 թվականի համախմբված բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, մինչդեռ ծախսերի ընդհանուր ծավալը նախատեսվում է 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամի չափով։ Այս ցուցանիշների արդյունքում բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։

Միաժամանակ ներկայացվել են նաև Հայաստանի համայնքների 2027 թվականի բյուջեների կանխատեսվող ցուցանիշները։ Եկամուտներն ու ծախսերը նախատեսվում են նույն՝ 417.6 միլիարդ դրամի մակարդակում։

Գնաճի մասով նախագծով նախատեսվում է, որ 2027 թվականին ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային ցուցանիշով։ Միաժամանակ սահմանվում է այդ ցուցանիշի թույլատրելի տատանումների միջակայք՝ ±1 տոկոսային կետ։

Նախագծով նախատեսված օրենքը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆրանսիայում համազգային գործադուլ սկսվեց․ ի՞նչ են պահանջում

Ֆրանսիայում համազգային գործադուլ սկսվեց․ ի՞նչ են պահանջում Tue, 29 Sep 2026 17:00:11 +0400 Ֆրանսիայի պետական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով