Ադրբեջանցին մտել է Շաքի գյուղ եւ ՀՀ քաղաքացու է վնասել

Ադրբեջանցին մտել է Շաքի գյուղ եւ ՀՀ քաղաքացու է վնասել

Thu, 01 Oct 2026 16:50:19 +0400


Տեղեկություն էինք ստացել, որ Սիսիանի Շաքիի գյուղում ազգությամբ ադրբեջանցի են բռնել: Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը եւ պատմեց, որ արյան հետքեր են տեսել գյուղում:

Վարչական ղեկավարը մեզ պատմեց. «Ես սանմաքրման աշխատանքներ էի իրականացնում` իմ աշխատողների հետ, տեսանք իրավապահ մարմինները մտան գյուղ, և ինչ-որ իրարանցում սկսվեց: Բնականաբար ես որպես վարչական համայնքի ղեկավար անհանգստացա, հետաքրքրվեցի, և փորձեցի հասկանալ` ինչ է կատարվում գյուղում: Մոտեցա, և խոսակցություններից հասկացա, որ մարդ է ներթափանցել համայնք: Բարձրացա, արյան հետքերով հասա տեղ, տեսա իրավապահները ինչ-որ մարդու են բռնել»: Ի՞նչ արյան հետք էր` հարցրեցինք նրան, Մանուչարյանն ասաց. «Ինքը ինչ-որ բան էր կիրառել»: Փորձել էր ինչ-որ մեկին վնասե՞լ գյուղում:

«Հավանաբար, որովհետև ինքն էլ էր վիրավոր: Տվյալ մարդու կրծքավանդակի վրա ծակած հետքեր էին: Իրավապահները նրանց բռնեցին, տարան»: Մենք հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ են խոսում գյուղում, ինչպե՞ս է այդ անձը մտել գյուղ: Նա ասաց, որ այլ տեղեկություններ չունի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պիտի այս ամենը հետաձգել

Պիտի այս ամենը հետաձգել Mon, 26 Oct 2026 12:50:55 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա…

2 րոպե ago

Չնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը

Չնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը Mon, 26 Oct 2026 12:48:00 +0400…

5 րոպե ago

Ընդդիմությունը պետք է հենվի հետեւյալ իրողությունների վրա

Ընդդիմությունը պետք է հենվի հետեւյալ իրողությունների վրա Mon, 26 Oct 2026 12:45:42 +0400 Ինչ խոսք,…

7 րոպե ago

«Տղամարդու խանդի հողի վրա կարող է ծեծ առաջանալ»․ Հասանովը՝ ընտանեկան բռնության մասին

«Տղամարդու խանդի հողի վրա կարող է ծեծ առաջանալ»․ Հասանովը՝ ընտանեկան բռնության մասին Mon, 26 Oct…

10 րոպե ago

Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է այս ամենի հեղինակը

Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է այս ամենի հեղինակը Mon, 26 Oct…

15 րոպե ago

Լարված իրադրություն. «Էս իշխանությունը մենակ կորուստներ ա բերել»

Լարված իրադրություն. «Էս իշխանությունը մենակ կորուստներ ա բերել» Mon, 26 Oct 2026 12:17:36 +0400 Latest…

36 րոպե ago