Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Հայտնի ֆուտբոլային ակումբի ղեկավարները կենթարկվեն քրեական պատասխանատվության

Հայտնի ֆուտբոլային ակումբի ղեկավարները կենթարկվեն քրեական պատասխանատվության

Thu, 01 Oct 2026 18:00:18 +0400


Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի որոշ ղեկավարներ հնարավոր է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ակումբի ֆինանսական չարաշահումների Անկախ հանձնաժողովի կողմից իրականացրած հետաքննության եզրակացության հրապարակումից հետո։ The Sun-ը գրում է, որ եզրակացության մեջ կան դրվագներ, որոնք կարող են միանգամից մի քանի քրական գործերի հարուցման եւ հետաքննությունների անցկացման պատճառ դառնալ Ոստիկանության, Հարկային տեսչության եւ Ֆինանսական կարգավորիչ մարմնի համար։ Անկախ հանձնաժողովը հայտարարել է, որ 2009/10 սեզոնից սկսած մինչեւ 17/18 սեզոնը, «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական գործունեության մեջ տեղ են գտել մի շարք խոշոր խախտումներ։ Մասնավորապես, կազմվել են կեղծ կոմերցիոն պայմանագրեր, խեղաթյուրվել են ֆինանսական զեկույցների հավաստիությունը, արհեստականորեն բարձրացվել են եկամուտները եւ նվազեցնել ծախսերը։ Արդյունքում՝ ակումբի ֆինանսական ցուցանիշներում 900 միլիոն ֆունտի սխալ տվյալ է ներկայացվել։ Այս ամենից հետո, անհրաժեշտություն կարող է առաջանալ՝ տեղ գտած խախտումների իրավական գնահատականը տալու, որին կարող են հետեւել քրգործերի հարուցումը։ «Մանչեսթեր Սիթին» համաձայն չէ այդ եզրակացության հետ եւ կարող է գանգատարկել այն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել

Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել Sat, 03 Oct 2026 18:02:08 +0400 «Հիդրոօդերևութաբանության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով