Մարկ Ռիժկով․ ինչպես ռուս բժիշկը դարձավ հայկական պոեզիայի թարգմանիչ

Մարկ Ռիժկով․ ինչպես ռուս բժիշկը դարձավ հայկական պոեզիայի թարգմանիչ

Thu, 01 Oct 2026 21:00:36 +0400


Մարկ Նիկոլայի Ռիժկովը (1935-1988) ողջ կյանքում աշխատել է բժշկության ոլորտում։ Սակայն նաեւ զբաղվել է գրականությամբ ու արվեստով։ Ծնվել է 1935 թվականին՝ Դոնբասի Խանժյոնկովո գյուղում։ Երեք տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Սվերդլովսկ, որտեղ գերազանցությամբ ավարտել է դպրոցն ու ընդունվել Սվերդլովսկի բժշկական համալսարան։ 1963 թվականից աշխատել է տեղի թիվ 1 քաղաքային հիվանդանոցում։ 1971 թվականից գլխավորել է դիահերձման բաժանմունքը։

Ռիժկովի ստեղծագործական հետաքրքրությունները դրսեւորվել են դեռ պատանի տարիքից։ Գրել է բանաստեղծություններ, զբաղվել է գեղանկարչությամբ, լուսանկարներով, քանդակագործությամբ։ 1970-ական թվականներին ստեղծել է «Պաթոլոգիաների սոնետներ» բանաստեղծական շարքը՝ նվիրված բժշկի մասնագիտությանը։ Առաջին անգամ դրանք տպագրվել են արդեն հետմահու՝ 2005 թվականին։

Ռիժկովի կյանքում Հայաստանը հատուկ տեղ է գրավել։ 1970 թվականին նա այցելել է Երեւան՝ դիահերձող բժիշկների համամիութենական համագումարին մասնակցելու։ Հայաստանը շատ մեծ տպավորություն է թողել նրա վրա՝ իր բնությամբ, հին ու հարուստ մշակույթով, պատմությամբ եւ պոեզիայով։ Ուղեւորությունից հետո Ռիժկովը որոշում է ինքնուրույն հայերեն սովորել, իսկ հետո արդեն սկսում է զբաղվել հայերենից ռուսերեն հայկական պոեզիայի թարգմանություններով։ 70-ականների վերջերից նրա թարգմանությունները մշտապես տպագրվել են ռուսաստանյան գրական մամուլում՝ Սվերդլովսկում, Մոսկվայում, նաեւ՝ Երեւանում։ Թարգմանել է Չարենց, Սեւակ, Սիլվա Կապուտիկյան, Հովհաննես Շիրազ, Գեւորգ Էմին, Համո Սահյան եւ այլ հայ բանաստեղծների ստեղծագործություններ։ Ժամանակակիցները նկատել են թարգմանչական աշխատանքի հանդեպ Ռիժկովի ունեցած առանձնահատուկ մոտեցումը։ Նա ինքնուրույն է սովորել հայերեն եւ, ի տարբերություն շատ թարգմանիչների, աշխատել է թարգմանել այնպես, որ ճշգրիտ փոխանցի ոչ միայն ստեղծագործության իմաստն ու բովանդակությունը, այլ նաեւ էմոցիոնալ խորքը, ինտոնացիան, ռիթմը, հնչողությունը։ Ռիժկովի թարգմանությունները բարձր է գնահատել Հովհաննես Շիրազը։ Նրանք ծանոթացել են Երեւանում։ Ի դեպ, ռուս թարգմանիչը կիրառել է հայկական գրական կեղծանուն՝ իր ազգանունը նույնպես թարգմանելով՝ Մարկոս Շեկոյան։

Հայաստանի մասին Ռիժկովի բանաստեղծությունները ռուսերենից հայերեն թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը։ Ռիժկովը մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 15-ին, 53 տարեկան հասակում։ Գերեզմանին զետեղված է հայկական տուֆից հայկական խաչքար, որի հեղինակը քանդակագործ Հենրիխ Համբարձումյանն է։ Այդ խաչքարն էլ դարձել է Ռիժկովի եւ Հայաստանի հոգեւոր կապի ու հարազատության սիմվոլը։ 2014 թվականին Եկատերինբուրգում հրատարակվել է «Հայաստանի պոեզիան՝ Մարկ Ռիժկովի թարգմանություններում» գիրքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը

«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Wed, 18 Nov 2026 08:15:01 +0400 ԱԺ նախկին նախագահ,…

40 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի Wed, 18 Nov 2026 08:10:32 +0400 ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի Wed, 18 Nov 2026 08:05:59 +0400 Սամվել Կարապետյանի…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Wed, 18 Nov 2026 08:00:29 +0400…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Wed, 18 Nov 2026 08:00:29 +0400…

54 րոպե ago

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել Tue, 17 Nov 2026 23:55:31 +0400 Սլովակիան ամերիկյան վարչակազմից…

9 ժամ ago