Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Ստամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը

Ստամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը

Fri, 02 Oct 2026 14:00:22 +0400


Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում հանդիսավոր կերպով նշվել են Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու 200-ամյակը և Յեշիլքյոյի հայկական դպրոցի 70-ամյակը։

Միջոցառմանը մասնակցել են Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, հոգևորականներ, եկեղեցու հիմնադրամի և դպրոցի ներկայացուցիչներ, աշակերտներ ու հյուրեր։

Հոբելյանական միջոցառման շրջանակում եկեղեցու բակում բացվել է Հայաստանում հատուկ պատրաստված խաչքար, որը հեղինակել է Արտակ Համբարձումյանը։ Խաչքարը Ստամբուլ է տեղափոխվել և տեղադրվել Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում։ Եկեղեցու հիմնադրամի նախագահ Արա Չընարը նշել է, որ խաչքարը պիտի խորհրդանշի համայնքի միասնությունն ու համերաշխությունը։

Այս մասին գրում է ԱԿՕՍ-ը։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել դուդուկահար Գագիկ Գասպարյանը, մեցցո-սոպրանո Լեռնա Բալօղլու Աքբուլութը և սարկավագ Էդվին Գալիփյանը։ Հնչել են Սուրբ Ներսես Շնորհալու, Ֆրանց Շուբերտի և Կոմիտասի ստեղծագործություններից։

«Մենք շատ ուրախ ենք։ Մեր հարգանքը անսահման է այն նախնիների հանդեպ, որոնք դժվար պայմաններում հիմնել են այս հաստատությունները և կառուցել եկեղեցին։ Մենք փորձում ենք արժանի լինել նրանց»,– ասել է Չընարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Tue, 10 Nov 2026 14:30:52 +0400 Թուրքիայի Բաթման …