Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Արցախի մասին հիշողությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ են դարձել

Արցախի մասին հիշողությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ են դարձել

Fri, 02 Oct 2026 20:45:46 +0400


Արցախի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի գործած անարդարությունը սերնդեսերունդ է փոխանցվելու, և նրան չեն ներելու, որովհետև պատմական այս անարդարությունը պարզապես քաղաքական որոշման հետևանք չէ․ այն արյան, մեծ կորստի և մեծ ցավի հետ ուղեկցվող պատմական արհավիրք է, որը փոխանցվելու է հաջորդ սերունդներին։

Այսօր Նիկոլ Փաշինյանն, իր քաղաքական քայլերով փորձում է ոչ միայն Արցախի հարցը փակված համարել, այլև մարդկանց հիշողությունից, պատմությունից ու ազգային գիտակցությունից դուրս մղել Արցախում հայկական ներկայության դարավոր փաստը՝ վախենալով, որ Արցախի մասին ցանկացած հիշատակում կարող է վտանգ սպառնալ իր իշխանությանը։ Բայց պատմությունը քաղաքական որոշմամբ չի ջնջվում, իսկ ժողովրդի հիշողությունը հրահանգով չի վերանում։
Արցախի հայկականության պատմական փաստը նրա համար վերածվել է քաղաքական խնդրի՝ իշխանությունը պահելու համար։ Որքան ուժեղ է այդ հիշողությունը հասարակության մեջ, այնքան ավելի դժվար է այն համատեղել այս քաղաքական իրականության հետ, որը ձևավորվել է վերջին տարիներին։

Այս ամենն օբյեկտիվ հանգամանքների՞ արդյունք է, սուբյեկտիվ քաղաքական հաշվարկի՞, թե՞ վախի՝ դժվար է միանշանակ ասել։ Սակայն մի բան ակնհայտ է․ այն ամենը, ինչը կարող է վտանգել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, նա պատրաստ է ոչնչացնել։
Իշխանությունը կարող է ժամանակավորապես փորձել վերաշարադրել օրակարգը, փոխել ձևակերպումները, լռեցնել անցյալի մասին խոսակցությունները։ Բայց հնարավոր չէ քաղաքական հրահանգով վերացնել ժողովրդի պատմական հիշողությունը։
Վախի վրա իշխանություն պահել հնարավոր է՝ որոշ ժամանակ։ Հնարավոր է նաև մարդկանց հոգնեցնել, բաժանել, լռեցնել։ Բայց որևէ իշխանություն հավերժ չէ, և առավել ևս հավերժ չեն այն քաղաքական հաշվարկները, որոնք կառուցված են վախի, մոռացության և պատմական հիշողության դեմ պայքարի վրա։

Արցախը կարող են դուրս մղել քաղաքական օրակարգից, բայց չեն կարող դուրս մղել հայ ժողովրդի պատմությունից, որի նկատմամբ այս իշխանության արածը որակավորվելու է որպես պատմական անարդարություն և հանցագործություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել

Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել Sat, 03 Oct 2026 18:02:08 +0400 «Հիդրոօդերևութաբանության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով