Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Աշոտ Մինասյանին բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան

«Աշոտ Մինասյանին բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան

Fri, 02 Oct 2026 22:16:15 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:

Սյունեցի հրամանատարը, որ իր կամային հատկությունների շնորհիվ ստացել է «Աշոտ Երկաթ» պատվանունը, որն առ այսօր ահ է ներշնչում թշնամուն, վախկոտ ու թրքահաճո իշխանությունների օրոք իր տարեդարձը անցկացնում է բանտում:

Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել: Անկոտրում, իսկական հայի կերպար հրամանատարը դեռ ծառայելու է մեր հայրենիքին ու պետությանը:

Մինասյանն իր տղաների հետ մշտապես եղել է առաջնագծում: Եղբայրը՝ Աղվան Մինասյանը, դեռևս երիտասարդ տարիքում նահատակվել է հայրենիքի համար: Եվ ամոթալին այն է, որ այսօր այսպիսի մարդիկ զրկված են ազատությունից, իսկ թշնամու զինվորը անխոչընդոտ ներխուժում է Սյունիք՝ վտանգելով մեր հայրենակիցների կյանքը:
Ամու՛ր մնա, հրամանատար»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից

Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից Tue, 06 Oct 2026 09:44:31 +0400 Աշոտ Մինասյանը կալանքից ազատվեց Վերաքննիչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով