Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջանի մասին ասաց ինչ մտածում է

Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջանի մասին ասաց ինչ մտածում է

Sat, 03 Oct 2026 11:30:45 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Շուշիում մասնակցել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա անդրադարձել է Անկարայի և Բաքվի ռազմական համագործակցությանն ու համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերին:

Ուշադրություն հրավիրելով երկու երկրների միջև համագործակցության ռազմավարական բնույթին՝ Գյուլերը նշել է, որ ցամաքային, օդային և հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ ամենամյա զորավարժությունները նպատակ ունեն ապահովելու բանակների գործառնական համատեղելիությունը:

Անդրադառնալով կողմերի միջև ստորագրված դաշնակցային հռչակագրին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Շուշիի հռչակագիրն ավելի է ամրապնդել մեր համագործակցության քաղաքական և ռազմավարական հիմքերը: Անվտանգության հարցերում մեր համերաշխությունը իրավիճակային ընտրություն չէ, այլ ռազմավարական գործընկերության բնական հետևանք: Մեր մոտեցումը հստակ է՝ «Ուժեղ Թուրքիան նշանակում է ուժեղ Ադրբեջան է, իսկ ուժեղ Ադրբեջանը՝ ուժեղ Թուրքիա»»:

Թուրքիայի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում հարաբերությունները չեն սահմանափակվելու միայն պատրաստի արտադրանքի մատակարարմամբ․ շեշտը դրվելու է տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ արտադրության և կարողությունների զարգացման վրա: Գյուլերի խոսքով՝ մեծ պոտենցիալ կա համատեղ նախագծեր իրականացնելու 5-րդ սերնդի «KAAN» կործանիչի, ինչպես նաև «ANKA III» և «Bayraktar KIZILELMA» անօդաչու թռչող սարքերի ու օդային համակարգերի ուղղությամբ:

Ներկայացնելով Թուրքիայի մինչև 2035 թ. տեսլականը՝ Գյուլերը շեշտել է տեխնոլոգիական անկախության հասնելու և ժամանակակից տեխնոլոգիաներում ազգային կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը:

Նաև հավելել է, որ մինչև 2035թ. նախատեսվում է զարգացնել հետախուզական, դիտարկման, էլեկտրոնային աջակցության և տարածաշրջանային տեղորոշման արբանյակային համակարգերը՝ Թուրքիայի զինված ուժերի կարիքներն ամբողջությամբ բավարարելու համար, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը

Այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով