Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը

Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը

Sun, 04 Oct 2026 09:45:16 +0400


Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերը։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Դրանք հասանելի են roadpolice.am հարթակում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։

Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ A, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ առանց կցորդի, վարելու իրավունք ստանալու համար։

D, T կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այն նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։ ՆԳՆ-ից նշում են, որ նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։

2026-ի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով։ Նախկինում գործող միասնական հարցաշարը տարբերակվել է ըստ տրանսպորտային միջոցների կարգերի խմբերի։

Ըստ ՆԳՆ-ի՝ նոր մոտեցումը հնարավորություն է տալիս առավել հասցեական գնահատել դիմորդների տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են համապատասխան տրանսպորտային միջոցն անվտանգ և օրինական վարելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի գործն ուղարկվել է նոր քննության

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի գործն ուղարկվել է նոր քննության Wed, 23 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով