Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Sun, 04 Oct 2026 16:15:14 +0400


ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիա – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, հայտնում է ArmSport.am-ը։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Լիտվան ներկայացնող Մանֆրեդաս Լուկյանչուկասը։ Նրա օգնականներն են Մանգիրդաս Միրաուսկասն ու Ալեքսանդրաս Ստեպանովասը։ Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մինդաուգաս Յացկուսը։

Հանդիպմանը կգործի նաև տեսակրկնությունների VAR համակարգը, որի պատասխանատուն կլինի լիտվացի Դոնատաս Շիմենասը, իսկ նրա օգնականը (AVAR) կլինի Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շրյոդերը։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի չորրորդ տուրի Չեռնոգորիա – Հայաստան արտագնա մրցավեճը կկայանա երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայի Քաղաքային մարզադաշտում ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն Mon, 28 Sep 2026 21:52:30 +0400 Ազգերի լիգայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով