Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Sun, 04 Oct 2026 22:49:24 +0400


Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը

Հատված երանաշնորհ Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի «Վատիկանը և Պրավոսլավ եկեղեցին» բանախոսությունից, 10 հուլիս 1948 թ․
«․․․Մեր օրերում էլ․․․ Սովետական Հայաստանի, Հայ ժողովրդի ու Հայ ազգային Եկեղեցու դեմ գործում է հակասովետական գործառնությանց մեջ փորձառու կարդինալ Աղաջանյանը, որը ծնվել է Ախալցխայում և 1919-1921թ․ պապական Փոխանորդ է եղել Վրաստանում։ Պիոս ԺԲ֊ի այս սիրելի կարդինալը հայտնապես հանդես է գալիս ընդդեմ Հայ Ժողովրդի Հայրենադարձության մեծ ու մարդասեր գործի և Թուրքիայի կողմից բռնատիրված հայկական վիլայեթները Հայկա¬կան Սովետական Հանրապետությանը կցելու արդար պահանջի։
Հայրենիքի կարոտը քաշող հայ տարագիրներին կազմալուծել կրոնապես և դիմազրկել ազգայնապես- ահա կարդինալ Աղաջանյանի ծրագիրը։ Հռոմեական-կաթոլիկ Եկեղեցուն կրոնական հավատորսության համար հարկավոր են մուրացիկ ու իրավազուրկ, հույսի ու լույսի հեռանկարներից զուրկ և տառապանքի ենթակա մասսաներ։ Նույն այդ մուրացիկ և իրավազուրկ մասսաները պետք են նաև Մերձավոր Արևելքի նավթի մագնատներին ու ստրկական աշխատանքի վարձակալներին-ահա սրանք են Հռոմեական-կաթոլիկ Եկեղեցու և նորա հավատարիմ սպասավորի հակասովետական ու հակահայկական ագիտացիայի նպատակները։
Հայ ժողովրդի ու նորա ազգային եկեղեցու հավատարիմ զավակները, Ս. Էջմիածնի Ծայրագույն Պատրիարք-Կաթողիկոսի գաղութահայ աչալուրջ ներկայացուցիչները,
անձնվիրաբար պայքարում ու պաշտպանում են ազգային եկեղեցու ազատությունն ու անկախությունը և տարագիր ազգայինների Հայրենադարձության սրբազան իրավունքը։

Հայ Ժողովուրդը, իր տառապալից ու ողբերգական դարավոր անցյալում, շատ բան է տեսել և, սակայն, միշտ էլ հերոսաբար պաշտպանել է իր կրոնական ազատության և ազգային-եկեղեցական անկախության նախածին սրբազան իրավունքը։ Հռոմեական-կաթոլիկ Եկեղեցուն, չնայելով նորա տնտեսական ու քաղաքական հզորության և որոշ պետությունների կողմից նորան ցույց տրվող բացարձակ օգնության, երբեք չի հաջողվել և երբեք էլ չի հաջողվի հանել Հայ Ժողովրդին իր ազգային-առաքելական անկախ եկեղեցու ծոցից․․․» («Էջմիածին» ամսագիր, հուլիս-օգոստոս-սեպտեմբեր, 1948թ․, էջ 14)»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են Sat, 24 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով