Հայաստանը ներկայացնող Չարևան շարունակում է տպավորել
Mon, 05 Oct 2026 17:45:02 +0400

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան նոր հաղթանակ է տարել Պեկինում ընթացող WTA 1000 մրցաշարում:
1/16 եզրափակչում Ալինան 2 սեթում 6:4, 6:1 հաշվով հաղթել է բրիտանուհի Սոնայ Քարթալին և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Հաջորդ փուլում Չարաևան կմրցի չինաստանցի թենիսիստուհի Ցինվեն Չժենի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցաշարի նախորդ փուլում Չարաևան սենսացիոն հաղթանակ էր տարել աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային (Ղազախստան):
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր