Շարունակում են վստահել Անգելա Մերկելին
Tue, 06 Oct 2026 02:30:12 +0400

Յուրաքանչյուր երկրորդ գերմանացին կարծում է, որ նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2005-21 թվականներին, ավելի լավ կկարողանար լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները, քան ներկայիս կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Այս մասին հայտնում է DPA-ն, վկայակոչելով իր պատվերով անցկացված հարցախույզի արդյունքները։ Համաձայն դրա, հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ խնդիրների կարգավորման համար Մերկելն ավելի արդյունավետ տարբերակներ կգտներ, քան հիմա դա անում է Մերցը։ 29 տոկոսը կարծում է, որ Մերկելը ավելի պիտանի էր մարտահրավերները կարգավորելու համար, քան Մերցը։ Միայն ութ տոկոսն են եղել հակառակ կարծիքին։ Իսկ 15 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր