«Հրապարակ». Երկու ամիս առաջ ասում էին՝ ճանապարհը 3 տարում կկառուցենք, հիմա` 4 տարում

«Հրապարակ». Երկու ամիս առաջ ասում էին՝ ճանապարհը 3 տարում կկառուցենք, հիմա` 4 տարում

Tue, 06 Oct 2026 10:45:55 +0400


Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում անդրադարձ է եղել Ենոքավան-Ջուջեւան ավտոճանապարհի կառուցմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է․ «Բուլդոզերով ուղղված ճանապարհ է, քանի՞ տարում ենք պլանավորում ավարտել կառուցումը»: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է․ «Մինչեւ 4 տարի, մինչեւ 2028 թվականի տարեվերջ ենք նախատեսել, բայց պետք է հաշվի առնենք, որ ե՛ւ աշխատանքի ծավալն է մեծ, ե՛ւ ֆինանսական արժեքը, խոսքը 14,7 միլիարդ դրամի պայմանագրի մասին է»։ Եվ հավելել է, որ հնարավոր է այդ ճանապարհը շահագործման հանձնվի որոշակի փուլերով, ու բացատրել է, թե ինչու՝ պետք է ունենալ գրունտային շերտ, ամուր գրունտային, 1-ին շերտ, որը կլինի երթեւեկելի, դրանից հետո, ավելի ուշ ճանապարհի վերին շերտը կտեղադրեն, հնարավոր է, որ ամբողջ ճանապարհի վերին շերտը միանգամից տեղադրեն։

Ենոքավան-Կարմիր­գյուղ-Ջուջեւան ավտոճանապարհը, հիշեցնենք, որ այլընտրանք է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, որը վտանգված է սահմանազատման արդյունքում։ Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ճանապարհի 6,3 կիլոմետր հատվածը կառուցվել է 2024-ին, ճանապարհի մնացած` ավելի մեծ հատվածը դեռ պետք է կառուցվի։ Հունիսի 22-ին տեղեկատվական հարցում էի ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին․ «Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի ընդամենը 6,3 կմ-ն կառուցվել է 2024 թվականին։ Այդ ճանապարհի մնացած հատվածի չափագրման, նախագծման, նախահաշվի կազմման աշխատանքները ե՞րբ են սկսվել, ինչքա՞ն ժամանակ կտեւեն։ Ե՞րբ է այդ ճանապարհի մնացած հատվածի շինարարության մրցույթը հայտարարվելու, ինչքա՞ն գումար է նախատեսված դրա շինարարության համար»։ Հունիսի 29-ին ստացել էի ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի ստորագրությամբ պատասխան․ «Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Շինարարության մրցույթը կայացել է։ Մոտ 67 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 14 մլրդ 670 մլն դրամ է»։

Հուլիսի 15-ին նոր հարցում եմ արել նախարար Դավիթ Խուդաթյանին` նույն թեմայով․ «Ենոքավան-Կարմիրգյուղ- հանրապետական նշանակության Մ16 ավտոճանապարհի, ընդհանուր` 67 կմ ավտոճանապարհի հիմնանորոգումը ո՞ր կազմակերպությունն է իրականացնում, ե՞րբ է նախատեսված աշխատանքների ավարտը»։ Հուլիսի 24-ին ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Երիցյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հայտնում ենք, որ Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածը հիմնանորոգում է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն։ Աշխատանքները կտեւեն մոտ 3 տարի»։
Հուլիսի 24-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը 2 ամսից քիչ ավելի է, այդ ընթացքում ինչպես ստացվեց, որ Ենոքավան-Ջուջեւան ավտոճանապարհի կառուցման ժամկետը 3 տարուց դարձավ 4 տարի։ Նախարար Դ․ Խուդաթյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հնարավոր է այդ ճանապարհը շահագործման հանձնվի որոշակի փուլերով։ Այդ դեպքում ի՞նչ կարիք կար ավելի քան 67 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի համար ընտրել մեկ կապալառու՝ «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն, ինչո՞ւ այդ մեծ ծրագրի իրականացման համար չեն ներգրավել նաեւ ճանապարհաշինական այլ ընկերություններ։ Վտանգ կա, որ սահմանազատումը շարունակելու դեպքում Կիրանց-Ոսկեպար ճանապարհի էլի հատվածներ կհանձնվեն Ադրբեջանին, իսկ այդ ժամանակ դրա այլընտրանք հանդիսացող Ենոքավան-Ջուջեւան ճանապարհի կառուցապատումը կիսատ կլինի, եւ մենք կկորցնենք մեր միջպետական ճանապարհը, ինչպես եղավ Գորիս-Կապան մայրուղու դեպքում։ Այդ դեպքում դժվարություններ են առաջանալու Իջեւան-Նոյեմբերյան եւ Նոյեմբերյանով Վրաստան երթուղիներով երթեւեկության, բեռնափոխադրումների համար։ Հայկական հողերը սիրահոժար հանձնող ՀՀ իշխանությունը սրա մասին մտածե՞լ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կատակել են Նոբելյան մրցանակի թեմայով

Կատակել են Նոբելյան մրցանակի թեմայով Sat, 21 Nov 2026 00:30:45 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը…

3 ժամ ago

Նոր գերհզոր հրթիռ են արտադրել

Նոր գերհզոր հրթիռ են արտադրել Sat, 21 Nov 2026 00:00:30 +0400 Իրանը ներկայացրել է նոր…

3 ժամ ago

ԵՊՀ դասախոսը կրկին հաղթեց

ԵՊՀ դասախոսը կրկին հաղթեց Fri, 20 Nov 2026 23:48:05 +0400 Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Ի.…

3 ժամ ago

Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում

Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում Fri, 20 Nov 2026 23:45:48 +0400 Ռիհաննան…

3 ժամ ago

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ Fri, 20 Nov 2026 23:30:14 +0400…

4 ժամ ago

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան Fri,…

4 ժամ ago