Թուրքիան զինում է Ուկրաինային․ նոր տվյալներ
Tue, 06 Oct 2026 17:30:12 +0400

Այս տարվա սկզբին Թուրքիան Ուկրաինային փոխանցել է «Կորկուտ» զենիթային համակարգերի փոքր խմբաքանակ, որոնք Կիևն օգտագործել է իր օդային պաշտպանությունը փորձարկելու և ամրապնդելու համար, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ստանդարտ «Կորկուտ» համակարգը բաղկացած է երեք մարտական մեքենայից և մեկ հրամանատարական մեքենայից։
Փոխանցված համակարգերի ճշգրիտ թիվը չի հրապարակվել։
Ուկրաինացի պաշտոնյան MEE-ին ասել է, որ համակարգը անցել է մարտական փորձարկումներ, չնայած հայտնաբերված խնդիրները պահանջում են «աննշան ճշգրտումներ»։ Նա հավելել է, որ Կիևը հետաքրքրված է լրացուցիչ համակարգեր ձեռք բերել ճիշտ գնով։
Մի քանի թուրքական պաշտպանական ընկերություններ նույնպես համագործակցում են ուկրաինական բանակի հետ զենքի փորձարկման և կատարելագործման հարցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր