Ի՞նչ է արել կոնֆլիկտի ու երկպառակության այս «ճարտարապետը»

Ի՞նչ է արել կոնֆլիկտի ու երկպառակության այս «ճարտարապետը»

Tue, 06 Oct 2026 23:20:05 +0400


Պետք չէ զարմանալ այն տեսարանից, որին այսօր ականատես եղանք Ազգային Ժողովում: Նախ, որովհետեւ նման տեսարանների պակաս այս 7-8 տարում չի եղել, եւ երկրորդ` դրա համար բոլոր պայմաններն առկա են. հանրային պառակտում ու անհաղթահարելի ատելություն միմյանց նկատմամբ, անհանդուրժողականություն, չարություն: Այն, ինչ ծրագրված ու համակարգային ձեւով իրականացնում է այս իշխանությունն առնվազն 5-6 տարի…

Ինչպե՞ս կարող է կոնֆլիկտ ու ծեծկռտուք չծագել մի խորհրդարանում, որի մեծամասնության առաջնորդը հենց նման մթնոլորտ է նախընտրում եւ խրախուսում` իր իշխանության գալու օրվանից: Հենցն ինքն է շարունակ թիրախներ ընտրում ու դրանց հարվածում` չարաշահելով իր դիրքն ու օգտագործելով պետական լծակները, կանգ չառնելով ոչ մի բանի առաջ, մանիպուլացնելով փաստերն ու ապակողմնորոշելով հանրությանը:

Բայց խոստովանենք, որ 2026-ին ձեւավորված 9-րդ գումարման ԱԺ-ն այս 8 տարվա «թագուպսակն» է, քանի որ առաջնորդն ուղղակի բյուրեղացրել, «զտել» է իր թիմին` խորհրդարան բերելով բացառապես իր տեսլականի ու մտածողության մեջ տեղավորվող առանձնյակներին: Ի՞նչ է արել կոնֆլիկտի ու երկպառակության այս «ճարտարապետը».

Նա 8-րդ գումարման խորհրդարանի բոլոր ագրեսիվ ու կռվազան պատգամավորներն առաջ է քաշել` Ռուբեն Ռուբինյանը դարձել է ԱԺ նախագահ, Վահագն Ալեքսանյանը եւ Հայկ Կոնջորյանը` փոխնախագահներ: Բոլոր երեքն էլ ՔՊ-ի ընդդիմախոսներին «տոպկելու» եւ անգամ ֆիզիկական բռնություն կիրառելու մասնագետներ:

Իրենց դիրքերը պահպանել են քավորեղբայր Վահե Ղալումյանը, «սեկտեմբեր» ասող Նարեկ Գրիգորյանը` երկուսն էլ «ձեռնամարտի» մեծ մասնագետներ, որոնք երբեք որեւէ հոդաբաշխ ելույթով աչքի չեն ընկել:

Ոմանք հրաժեշտ տվեցին պատգամավորի մանդատին, բայց պահպանեց «լեզու եւ ականջ կտրող» Արթուր Հովհաննիսյանը, քրեական պատմություններով աչքի ընկած, մեկ անգամ համայնքապետի պաշտոնին այդ պատճառով հրաժեշտ տված Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Պատկերը լրացնում են նախկին առաքիչ Սիվիկի Վովան, Ֆեյքերի ՊՈԱԿ-ի «հրամանատար» Տարոն Չախոյանը, որը ոչ միայն ակտիվ դերակատարում է ունեցել վերջին տարիներին ֆեյսբուքով հանրային ատելություն գեներացնելու գործում, այլ նաեւ եկեղեցու դեմ արշավի «չեմպիոններից» է:

Այս թեւում է նաեւ Կոջոյան կրթահամալիրի տնօրենը, որը շրջիկ պատարագների ակտիվ մասնակիցներից էր: Փաշինյանի ակնհայտ համակրանքն է շահել նաեւ Սփյուռքի ու դաշնակցության դեմ հայտնի ելույթների հեղինակ Արման Եղոյանը, ում պատիվ է վերապահվել «կարեւորագույն»` եկեղեցու քննիչ հանձնաժողովի նախագահը դառնալ:
Այս զանգվածի մեջ, իհարկե, ակտիվ դերակատարում է վերապահված նաեւ քֆուրչի «կամանդիրին»` նախկին բոլոր իշխանությունների հետ աշխատած Սասուն Միքայելյանին, ոչ պակաս քֆուրչի «մեր Սարիկին», ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ Ռուստամ Բաքոյանին ու Սանդիկովին:

Նորելուկներ էլ կան, որոնք երեկ առաջին «մկրտությունն» անցան` ոմն Սուրեն Հովհաննիսյան…Մի ուրույն փաղանգ են նաեւ ՔՊ-ի կանայք, որոնք Փաշինյանի հրահանգով եւ ջուրը կնետվեն, եւ կրակի մեջ կողջակիզվեն` միայն թե նրան հաճոյանան: Այս բույլի մեջ են ՔՊ խմբակցության ղեկավարից մինչեւ Արփի Դավոյան ու Լուլու, Ալխաս եւ Մարիա, Արուսյակ եւ Հռիփսիմե… Վերջինն արդեն գրեթե «պատմական» կերպար է` ԵԽԽՎ-ում հայոց հայրապետի դեմ իր ելույթով…

9-րդ գումարման այս աստղաբույլում, եթե նկատեցիք, ոչ մի պատահական մարդ չկա: Ամեն մեկն ունի իր կոնկրետ դերակատարումն ու առաքելությունը եւ այս բոլորին սնել-ծնել-աճեցրել է իրենց առաջնորդը, որը խելացի, ինքնուրույն, արժանապատիվ մարդկանցից սարսափում է, նախընտրում է բացառապես ստրկամիտ, ամեն ինչի պատրաստ, իր հրահանգները սրբորեն կատարող եւ սրբություն չունեցող մարդկանց:

Եւ նրանք բոլորը հրաշալի հասկացել են, որ իրենցից ոչ խելացի ելույթներ են պահանջվում, ոչ ազնվություն ու պարկեշտություն, ոչ հայրենանվեր աշխատանք…միայն շարքային զինվորի նման կատարել «զորահրամանատարի» հրահանգները, նրա աչքը շոյող տեսարաններ ապահովել. կռիվ, ծեծկռտուք, հայհոյանքներ, քաղաքական հակառակորդների հասցեին լուտանքներ, նախկին իշխանությունների քարկոծում… որ այդ աղմուկի մեջ ոչ Շաքիի միջադեպը հիշվի, ոչ Ալիեւի եւ մեր մյուս թշնամիների բարբաջանքները լսվեն…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է Wed, 07 Oct 2026…

21 րոպե ago

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար Wed, 07 Oct 2026 01:00:13 +0400 Չինացի գիտնականները…

1 ժամ ago

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր Wed, 07 Oct 2026 00:30:04 +0400…

2 ժամ ago

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին Wed, 07 Oct 2026 00:00:52 +0400 Կոֆեինն օգնում է սպորտսմեններին…

2 ժամ ago

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը Tue, 06 Oct 2026 23:55:34 +0400 35-ամյա Տոբիաս…

2 ժամ ago

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ Tue, 06 Oct 2026 23:45:55 +0400 Մեծ Բրիտանիան…

3 ժամ ago