Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Նախկին ամուսինը դիմել է դատարան՝ պահանջելով երեխայի խնամակությունը

Նախկին ամուսինը դիմել է դատարան՝ պահանջելով երեխայի խնամակությունը

Tue, 06 Oct 2026 23:30:23 +0400


Դերասանուհի Հոլի Բերիի նախկին ամուսինը՝ ֆրանսիացի դերասան Օլիվյե Մարտինեսը դիմել է Լոս-Անջելեսի Գերագույն դատարան՝ պահանջելով իրեն միանձնյա կերպով ճանաչել համատեղ տասներկուամյա որդու՝ Մասեոյի հանդեպ խնամակալությունը։ Նա դերասանուհուն մեղադրել է երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու եւ հոր եւ որդու հաղորդակցությունը սահմանափակելու փորձի մեջ։ Մարտինեսը հայտարարել է, որ սեպտեմբերի քսանվեցին, կոնֆլիկտի ժամանակ Բերին բռնել է դեռահաս տղայի կոկորդից եւ սկսել նրան խեղդել։ Նման դրվագները ըստ դերասանի տեղի են ունեցել նաեւ նախկինում։

Որպես ապացույց՝ ներկայացրել է դատական փաստաթղթերն ու տեղի ունեցածից հետո որդու հետ ունեցած նամակագրությունը։Դատարանը մինչեւ վերջնական որոշում կայացնելը, սահմանել է, որ Հոլի Բերին որդու հետ կարող է տեսնվել շաբաթական երկու օր եւ ժամանակ անցկացնել՝ յուրաքանչյուր երկրորդ հանգստյան օրը։ Դատարանը նաեւ սահմանել է, որ դերասանուհին չի կարող Մարտինեսին մոտենալ ոչ պակաս, քան 90 մետր հեռավորությունից։ Հաջորդ դատական նեիստը կայանալու է հոկտեմբերի 16-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել

Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Thu, 01 Oct 2026 22:21:28 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով