Իրկուտսկում ժանտախտ չկա․ Ռուսաստանը պատասխանել է ԱՀԿ-ին

Իրկուտսկում ժանտախտ չկա․ Ռուսաստանը պատասխանել է ԱՀԿ-ին

Wed, 07 Oct 2026 14:00:42 +0400


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է Իրկուտսկում ժանտախտի դեպքերի բացակայության մասին: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ։

ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը հոկտեմբերի 6-ին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ընթերցել է Ռուսաստանի իշխանությունների պատասխանը կազմակերպության հարցմանը. «Այս վտանգավոր հիվանդության դեպքեր չեն գրանցվել Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում»։

Բացատրելով իրադարձությունների ժամանակագրությունը՝ Լինդմայերը նշել է, որ հոկտեմբերի 2-ին «ներքին մոնիթորինգի համակարգը գրանցել է լրատվամիջոցների հաղորդագրություններ Իրկուտսկի շրջանում թոքային ժանտախտից ենթադրյալ մահվան մասին և սկսել է վերահսկել իրավիճակը»։

«Հաջորդ օրը ԱՀԿ-ն կապ է հաստատել Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ՝ Միջազգային առողջապահական կանոնակարգին համապատասխան լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ դեպքը, դրա հանգամանքները, անցկացված լաբորատոր թեստերը և դրանց արդյունքները, կոնտակտների հետևման հիմնավորումը, կոնտակտների առողջական վիճակը և միջազգային հանրային առողջության վրա հնարավոր ցանկացած հետևանքներ ստուգելու համար», – ասել է Լինդմայերը։

Ռոսպոտրեբնադզոր-ն ավելի վաղ՝ երեքշաբթի օրը հայտարարել էր, որ Սիբիրյան ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի լաբորատորիայի մահացած աշխատակցի հետ շփման մեջ գտնվող անձանց մոտ ժանտախտի դեպքեր չեն հայտնաբերվել, հաղորդում է Reuters-ը: Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ կնոջ մահից հետո քաղաքում ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ. նրա հետ շփման մեջ գտնվող բոլոր անձինք նույնականացվել են և տեղափոխվել բժշկական հսկողության տակ՝ ամենօրյա լաբորատոր հետազոտություններով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվայի երկինքն ապահով չէ․ ի՞նչ է հայտնի Երևանից թռչող ինքնաթիռի մասին

Մոսկվայի երկինքն ապահով չէ․ ի՞նչ է հայտնի Երևանից թռչող ինքնաթիռի մասին Fri, 09 Oct 2026…

11 րոպե ago

ՄՈՄԸ ԿԱ։ ԱՊԱՑՈՒՅՑԸ՝ ՉԿԱ. (Ինչպես «մոմ բռնողը» դարձավ ականատես, քննիչ ու դատավոր)

Մի բան ասեմ, որպեսզի հանկարծ այս գրածս չընկալվի որպես կաթողիկոսին պաշտպանելու փորձ։ Ես կաթողիկոսին քննադատել…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի Fri, 09 Oct 2026 09:15:23 +0400…

25 րոպե ago

Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան Fri, 09 Oct 2026 09:10:32…

30 րոպե ago

Լարախաղացը

Լարախաղացը Fri, 09 Oct 2026 09:00:31 +0400 Մեր երկրին ուղղված վտանգները նվազեցնող-չնկատող Նիկոլ Փաշինյանը, տեսեք՝…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞

«Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ Fri, 09 Oct 2026 08:45:39 +0400 Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ…

55 րոպե ago