Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքը հերթական «կարմիր գիծն է»

Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքը հերթական «կարմիր գիծն է»

Wed, 07 Oct 2026 14:41:56 +0400


Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքը հերթական «կարմիր գիծն է», որը ռեժիմը հատում է՝ քաղաքական հետապնդումների համատեքստում։

Այսպես, մինչ օրս ես չեմ արձանագրել խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում՝ տեքստային գրառման համար։ Եղել են դեպքեր, երբ տեքստային գրառման համար անձը ենթարկվել է քրեական հետապնդման, բայց այն որակվել է այլ հոդվածով, օրինակ՝ բռնության կոչ կամ արդարացում, ատելության խոսք, դատավորի մասին արատավորող տեղեկությունների հրապարակում և այլն։ Եղել են դեպքեր, երբ քննադատական խոսքը որակվել է խուլիգանություն, բայց դա եղել է տեսանյութի, այլ ոչ թե տեքստային գրառման տեսքով։

Արթուր Դանիելյանի գործում, ըստ նրա փաստաբանի՝ Տիգրան Աթանեսյանի, խուլիգանության հոդվածը դրվել է հենց տեքստի համար։
Կարճ ասած՝ «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»։

Ռուբեն Մելիքյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախաքննությունն ավարտվել է

Նախաքննությունն ավարտվել է Thu, 29 Oct 2026 11:40:39 +0400 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով