Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Հնդկաստանն ակտիվանում է․ Մոսկվային և Կիևին նախընտրելի առաջարկ ունի

Հնդկաստանն ակտիվանում է․ Մոսկվային և Կիևին նախընտրելի առաջարկ ունի

Wed, 07 Oct 2026 15:30:03 +0400


Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է իր սեփական հրադադարի ծրագիրը, որը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան անվանել է առաջարկվող տարբերակներից «ամենաընդգրկունը», հայտնում է Hindustan Times-ը՝ աղբյուրներին հղում անելով։

Ծրագրով նախատեսվում է դադարեցնել էներգետիկ օբյեկտների և այլ ենթակառուցվածքների վրա հարձակումները, ապահովել հացահատիկի և էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Սև ծովի նավահանգիստներով և զերծ մնալ առևտրային նավերի վրա հարձակումներից։

Հրապարակման համաձայն՝ ամերիկյան նախաձեռնությունը հիմնականում կենտրոնանում է «էներգետիկ հրադադարի» վրա, մինչդեռ եգիպտական ​​և թուրքական առաջարկները հիմնականում վերաբերում են Սև ծովում նավագնացության և հացահատիկի մատակարարման անվտանգությանը։ Հնդկական առաջարկը համատեղում է երկու մոտեցումները։

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը նախաձեռնությունը ներկայացրել է Ուկրաինայի ղեկավարությանը սեպտեմբերի 3-ին Կիև կատարած այցի ժամանակ։

Մոսկվայի և Կիևի արձագանքները ծրագրի նկատմամբ պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն աղբյուրները հայտնում են, որ խորհրդակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ հնդիկ առաջնորդն առաջարկում է «գերազանց գաղափարներ», որոնք ուղղված են Ուկրաինայի համար փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ

Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Sun, 04 Oct 2026 12:30:10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով