ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Ադրբեջանի խորհրդարանում չի վավերացնելու
Wed, 07 Oct 2026 17:10:41 +0400

Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության հնարավորությունը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի համաձայնագրին։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար խնդիրը հատկապես կարևոր է այն պատճառով, որ ներկայումս երկրի հյուսիսային և հարավային հատվածների միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցություն չկա։ Նրա խոսքով՝ նախատեսվող մեխանիզմի շրջանակում հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով, Սյունիքի հետ երկաթուղային կապի ապահովումը։
Վարչապետը նաև անդրադարձավ ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված միջպետական պայմանագիր է։ Փաշինյանը հարցադրում արեց, թե ինչու պետք է այդ փաստաթուղթը վավերացնի նաև Ադրբեջանի խորհրդարանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության հնարավորությունը արդեն իսկ գործնական նշանակություն է ստացել։ Փաշինյանը նշեց, որ մոտենում է մեկ տարին այն պահից, երբ Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհը հասանելի է դարձել, և այդ ընթացքում արդեն իրականացվել են տարբեր ներկրումներ։
«ԹՐԻՓՓ-ը համաձայնագիրը է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, Ադրբեջանի խորհրդարանում չի վավերացնելու»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր