Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

2 խոշոր կինոընկերություններ միաձուլվեցին

2 խոշոր կինոընկերություններ միաձուլվեցին

Wed, 07 Oct 2026 22:30:49 +0400


Paramount ընկերությունը ավարտել է Warner Bros. Discovery ընկերության ձեռքբերման գործընթացը։ Արդյունքում՝ գլխավոր տնօրեն Դեւիդ Էլիսոնը լայն մեդիակայսրության հանդեպ վերահսկողություն է ձեռք բերել, որը համարվում է Հոլիվուդի ամենից արժեքավոր ակտիվներից մեկը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Նոր ընկերությունը ստացել է Skydance անվանումը եւ միանգամից դարձել է սթրիմինգային շուկայում Netflix-ի եւ YouTube-ի մրցակիցը՝ զիջելով միայն այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ Disney-ն ու Amazon-ը։ Գնման գործարքը բավական բարդ էր։ Էլիսոնը եւ նրա բանակցային թիմը ստիպված են եղել մի շարք զիջումների գնալ, նաեւ՝ հավելյալ 1,5 միլիարդ դոլարի ներդրման խոստում տալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով