Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում

Wed, 07 Oct 2026 23:45:29 +0400


Հոկտեմբերի 25-ին կայանալիք Իջևան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություներին մասնակցող Դավիթ Սանասարյանի ղեկավարած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն ընտրողներից դրամահավաք է իրականացնում։ Այդ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Լևոն Վարդապետյանը հոկտեմբերի 3-ին Ֆեյսբուքում գրել է, որ Իջևան համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավը և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով հայտարարում են դրամահավաք։ Նա բացատրել է դրա անհրաժեշտությունը․ «Մեր քարոզարշավը չի ֆինանսավորվում խոշոր ֆինանսական միջոցներ ունեցող անձանց կողմից, և մենք չունենք իշխանական լծակներ։ Այդ պատճառով դիմում ենք ձեզ՝ խնդրելով աջակցել մեր քարոզարշավին և նպաստել մեր թիմի աշխատանքների իրականացմանը։ Ցանկացած չափի ձեր աջակցությունը կարևոր է մեզ համար»։

Սակայն դժվար է հավատալ, որ դրամահավաքը կհաջողվի եւ իջևանցիները դրամական մեծ օգնություն կցուցաբերեն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը։ Նախ, որովհետեւ Հայաստանում մարդիկ հարուստ չեն, շատերը հազիվ են իրենց գոյությունն ապահովում եւ երկրորդ` կուսակցություններին հանրային աջակցություն ցուցաբերելու ավանդույթ եւ մշակույթ չկա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի Thu, 29 Oct 2026 11:15:03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով