Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

Thu, 08 Oct 2026 08:10:53 +0400


Նախօրեին ՔՊ վարչության նիստում նախկին իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանին (Շիշ բռնողին) կուսակցությունից հեռացնելու որոշումն ընդունվել է միաձայն, թեպետ Հայկը մի հաստափոր տրցակով է ներկայացել` իրեն արդարացնող փաստարկներով, եւ փորձել է անգամ մեղադրանքներ հնչեցնել իր որոշ կուսակիցների հասցեին, որը նա ժամանակին հրապարակել էր հայտնի եւ իր համար ճակատագրական դարձած հարցազրույցում: Սակայն դա նրա կուսակիցների վրա որեւէ ազդեցություն չի գործել, քանի որ որոշումը կայացվել է առաջին դեմքի մակարդակով, եւ դա է եղել պատճառը, որ որեւէ մեկը չի հանդգնել Փաշինյանին դեմ գնալ եւ առարկել այդ որոշմանը։

Ավելին, մեր աղբյուրները կարծում են, որ Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու, առաջիկայում քրեական հետապնդումներ կսկսվեն նրա նկատմամբ, եւ Փաշինյանի հրահանգը, թե այս պատմության մեջ մեկը պետք է բանտ նստի, նաեւ հայտարարությունը, թե Հայկ Սարգսյանը ձգտում էր օլիգարխ դառնալ, իրականություն կդառնա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին Thu, 08 Oct 2026 09:15:07 +0400 2021թ․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով