Իսկ գուցե չի էլ կրակե՞լ

Իսկ գուցե չի էլ կրակե՞լ

Thu, 08 Oct 2026 09:00:04 +0400


Պարզվում է` Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ տեղյակ էր, որ «Գագիկ Ծառուկյանը հանցագործ է եւ նստելու է», չնայած դեռ որեւէ վարույթ չկար հարուցված, եւ նա էլ պայծառատես չէ: Սակայն նրա հայտարարությունից օրեր անց քրեական վարույթն էլ հարուցվեց, Ծառուկյանին էլ կալանավորեցին, նրա ունեցվածքն էլ սկսեցին խլել: Պարզվում է` Փաշինյանը վարույթից դեռ շատ օրեր առաջ գիտեր, որ շուտով գործ է հարուցվելու Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, նրա հայտարարությունից օրեր անց երկուսին էլ կալանավորեցին, կապարակնքեցին նրանց հետ այս կամ այն կերպ առնչվող ընկերությունները, եւ անգամ առանց ուժի մեջ մտած դատական ակտի նրանց պատկանող արվեստի գործերը խլվեցին:

Բայց երբ հարցը վերաբերում է ադրբեջանցի հանցագործին, որն ապօրինաբար հատել է ՀՀ սահմանը, կրակել եւ ծանր վնասվածքներ է պատճառել հայ կնոջն ու նրա զավակներին, պարզվում է` Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, արդյո՞ք կդատվի, թե` ոչ, դատավճիռը կկրի Հայաստանո՞ւմ, թե՞ որեւէ այլ երկրում: Նա շատ մեղմ լեքսիկոն է կիրառում հանցագործ ադրբեջանցու նկատմամբ, ի տարբերություն հայ քաղաքական գործիչների: Գրեթե գորովանքով է խոսում զինված անձի մասին, արդարացնում նրա գործողությունները եւ հող պատրաստում նրան արտահանձնելու համար։ «Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսներն անջատ ենք նայելու բոլոր դեպքերից: Հիմա ենթադրենք, ասում ենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, բա որ մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու»,- ասում է նա եւ հավելում։ «Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում եւ պատիժը կկրի», չթաքցնելով իր մտադրությունը՝ ժամանակ անց հանցագործին արտահանձնելու մասով` առանց գեթ մեկ գերի հետ ստանալու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

1.9 մլրդ՝ ՆԳՆ-ի՞ն

1.9 մլրդ՝ ՆԳՆ-ի՞ն Thu, 08 Oct 2026 10:50:03 +0400 ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ներքին…

4 րոպե ago

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հանդիպումը` անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողների հետ

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հանդիպումը` անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողների հետ Thu, 08 Oct…

7 րոպե ago

«Հրապարակ»․ ԽՍՀՄ-ում երբ մարդ էր անցնում սահմանը, սահմանապահների հրամանատարին պաշտոնից հեռացնում էին

«Հրապարակ»․ ԽՍՀՄ-ում երբ մարդ էր անցնում սահմանը, սահմանապահների հրամանատարին պաշտոնից հեռացնում էին Thu, 08 Oct…

9 րոպե ago

Ռոնալդուն դիմել է Մեսսիին. համացանցը «պայթում է»

Ռոնալդուն դիմել է Մեսսիին. համացանցը «պայթում է» Thu, 08 Oct 2026 10:37:47 +0400 Լիոնել Մեսսիի՝…

17 րոպե ago

Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին

Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին Thu, 08 Oct 2026 10:30:24…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլն անձամբ այդ զինվորին կուղեկցի Բաքու

«Հրապարակ»․ Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլն անձամբ այդ զինվորին կուղեկցի Բաքու Thu, 08 Oct 2026 10:15:50…

38 րոպե ago