Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

Thu, 08 Oct 2026 11:23:20 +0400


Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատան մի շարք գերեզմաններ վնասելու կասկածանքով ձերբակալված անձը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհրդի հաղորդմամբ՝ անհայտ անձը մուտք էր գործել գերեզմանատան տարածք և վնասել 6 գերեզման։

Դեպքից հետո թաղային խորհուրդը դիմել է իրավապահ մարմիններին, իսկ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ոստիկանության իրականացրած քննության արդյունքում կասկածյալը նույնականացվել էր։ Մ.Ք. սկզբնատառերով անձը հուլիսի 9-ին ձերբակալվել էր։

Վանդալիզմի դեպքին արձագանքել էր նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը՝ դատապարտելով հայկական համայնքի սրբազան արժեքների և հանգուցյալների հավերժական հանգստավայրերի նկատմամբ իրականացված վանդալիզմը։

«Պատրիարքական Աթոռը դատապարտում է մեր համայնքի սրբազան արժեքների և հավերժական հանգստավայրերի դեմ գործված այս անարգ հարձակումը»,- ասվում էր հայտարարությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև

Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև Thu, 08 Oct 2026 16:00:06 +0400 Հունաստանը և…

18 րոպե ago

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ Thu, 08 Oct 2026 15:50:45 +0400…

27 րոպե ago

Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել

Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել Thu, 08 Oct…

29 րոպե ago

Աշխարհի առաջնությունում ի՞նչ կազմով է Հայաստանը պայքարելու

Աշխարհի առաջնությունում ի՞նչ կազմով է Հայաստանը պայքարելու Thu, 08 Oct 2026 15:45:19 +0400 Հայաստանի ըմբշամարտի…

32 րոպե ago

Մուրադովի մոտ ցուցակ կա, ՌԴ-ի հետ ձեր կապերը գործի դրեք. Անհետ կորածի մայրը հուզվեց

Մուրադովի մոտ ցուցակ կա, ՌԴ-ի հետ ձեր կապերը գործի դրեք. Անհետ կորածի մայրը հուզվեց Thu,…

45 րոպե ago

Ոստիկաններ և զինծառայողներ են զոհվել․ ահաբեկչություն՝ Իրանում

Ոստիկաններ և զինծառայողներ են զոհվել․ ահաբեկչություն՝ Իրանում Thu, 08 Oct 2026 15:30:26 +0400 Իրանի հարավ-արևելքում՝…

47 րոպե ago