Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Հովիկ Աբրահամյանի որդու կալանքը երկարացվեց

Հովիկ Աբրահամյանի որդու կալանքը երկարացվեց

Thu, 08 Oct 2026 19:28:20 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կալանքի ժամկետը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, դատարանը եւս 2 ամսով երկարաձգել է՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Աբրահամյանի պաշտպանից, սակայն նա մեզ չպատասխանեց, Քննչական կոմիտեից միայն փոխանցեցին, որ դատարան կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել՝ այլ տեղեկություն չհաղորդեցին։ Հիշեցնենք` Արգամ Աբրահամյանը, որը Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, ձերբակալվել է օգոստոսի 8-ին։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է պատվերով սպանության դրդելու համար։ Կոմիտեն հայտնում է, որ խոսքը 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած սպանության մասին է։ Ըստ իրավապահների՝ Արգամ Աբրահամյանը սպանությունը անձամբ չի կատարել, այլ իր անվտանգության աշխատակցին է հանձնարարել՝ հրազենով սպանել Ս․Վ․-ին։ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր սկանդալային մանրամասներ․ այսօր բռնված գողականը Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով է անցնում

Նոր սկանդալային մանրամասներ․ այսօր բռնված գողականը Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով է անցնում Mon, 05 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով