Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

«Կարեք Ռուսաստանի բերանը»․ Զելենսկին «մունաթ» է գալիս Ռուբիոյի վրա

«Կարեք Ռուսաստանի բերանը»․ Զելենսկին «մունաթ» է գալիս Ռուբիոյի վրա

Thu, 08 Oct 2026 22:00:28 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությունը, թե հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ ներկայումս չկան։

Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները, սահմանափակել զենքի մատակարարումը և օգնել Ուկրաինային օդային պաշտպանության հարցում։

«Փակեք նրանց ամբողջ տնտեսությունը։ Կարեք Ռուսաստանի բերանը։ Մի՛ կերակրեք նրանց ձեր վաճառքով։ Պարզապես պատժամիջոցներ կիրառեք նրանց զենքի նկատմամբ։ Բացեք Starlink դեպի Ուկրաինա», – ասել է նա։

Ըստ Զելենսկու՝ Ուկրաինային ռազմական աջակցության ավելացումը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Նա կարծում է, որ նման քայլերի բացակայությունը պայմանավորված է ոչ թե փակուղով, այլ «ցանկության բացակայությամբ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան

«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Thu, 08 Oct 2026 08:45:03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով