Ի՞նչ էր Փաշինյանն այդքան ոգևորված պատմում Ալիևին
Thu, 08 Oct 2026 22:22:15 +0400

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփվել են Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների համար կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։
Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, որ Փաշինյանն ու Ալիևը նստած են կողք կողքի և զրուցում են։ Կադրում ավելի շատ Հայաստանի ղեկավարն է բարձրաձայն ու ոգևորված ասում։
Նրանց զրույցի բովանդակության մասին չի հաղորդվում։
Ընդունելությունը կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ անցկացված մշակութային ծրագրի շրջանակում։
Ինչպես հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, պետությունների ղեկավարներն այցելել են «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտի, որտեղ ծանոթացել են Համագործակցության երկրների մշակույթի և ազգային կերակրատեսակների փառատոնի տաղավարներին։
Փառատոնին առանձին տաղավարով ներկայացել էր նաև Հայաստանը։ Այնտեղ հյուրերին ծանոթացրել են հայկական ազգային մշակույթին և խոհանոցին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր