Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Դաժան որոշում․ կալանավորին կգնդակահարեն ուղիղ եթերում, Թրամփը դեմ չէ

Դաժան որոշում․ կալանավորին կգնդակահարեն ուղիղ եթերում, Թրամփը դեմ չէ

Fri, 09 Oct 2026 10:00:11 +0400


ԱՄՆ բանակում մահապատիժը գնդակահարության միջոցով 90 տարվա ընթացքում առաջին անգամ կլինի հրապարակային, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Խոսքը վերաբերում է Նիդալ Հասանի մահապատժին, որը դատապարտվել էր 2009 թվականին Ֆորտ Հուդում 13 մարդու սպանության համար։ «Նա մահապատժի կենթարկվի գնդակահարությամբ։ Ինչպես և պետք է լիներ։ Մենք հոգ կտանենք, որ մարդիկ կարողանան տեսնել դա։ Որպեսզի դա հրապարակային լինի։ Որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ նման բան անելու համար կան դաժան հետևանքներ», – ասել է Հեգսեթը, որի խոսքերը մեջբերում է Axios-ը։

Մահապատիժը նախատեսված է դեկտեմբերի 3-ին Ֆորտ Հուդում և կլինի ԱՄՆ-ում առաջին ռազմական մահապատիժը 1961 թվականից ի վեր, ինչպես նաև ԱՄՆ բանակում առաջին մահապատիժը գնդակահարությամբ 1945 թվականից ի վեր։ Պենտագոնը դեռևս չի նշել հեռարձակման ձևաչափի մանրամասները, բայց ըստ Associated Press-ի, գերատեսչությունը քննարկում է ուղիղ հեռարձակման հնարավորությունը։ ԱՄՆ-ում հրապարակային մահապատիժներ չեն իրականացվել 1936 թվականից ի վեր։

Հիշեցնենք, որ Հասանի մահապատժին ենթարկելու որոշումը հավանության էր արժանացրել էր անձամբ Դոնալդ Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Sun, 04 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով